Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով վերջին երկու օրում առնվազն 120 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ տվյալները «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 120 մարդ է զոհվել, ևս 205-ը՝ վիրավորվել», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ զոհվել է 44,176 պաղեստինցի, վիրավորվել՝ 104,473-ը։