Foto

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում են Պենտագոնից։

«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ՝ քննարկելու տարածաշրջանային սպառնալիքները, Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Լիբանանում իրավիճակի դիվանագիտական լուծմանը և Իսրայելի կառավարությանը կոչ է արել շարունակել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական սարսափելի իրավիճակը բարելավելու համար: