Վրաստանի խորհրդարանի մոտ շարունակվում են բախումները իրավապահների եւ ցուցարարների միջեւ։
Բողոքի ցույցի պատճառը օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծից դրա մասնակիցների դժգոհությունն է։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 7 ցուցարար բերման է ենթարկվել։
Նշվում է, որ խորհրդարանականների համար ամոթի միջանցք կազմակերպելու ցուցարարների փորձերը հանգեցրել են իրավապահների հետ բախումների։ Բացի այդ, մասնակիցները սկսել են ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։









