Foto

Apple նոր մեյլեր է ուղարկում Pegasus վարակվածներին. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

Apple նոր մեյլեր է ուղարկում Pegasus վարակվածներին (կամ, առնվազն, փորձ ա եղել վարակման)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Apple նոր մեյլեր է ուղարկում։ Pegasus վարակվածներին (կամ, առնվազն, փորձ ա եղել վարակման)։ Դա անցյալ տարվա աշնան վարակումներ են, հավանաբար։ Կարծում եմ, Ադրբեջանն աւ իրականացրել է տվյալների հավաքագրում կապված Արցախի դեմ իրենց գործողությունների վերաբերյալ։

Տվյալ պահին մենք արդեն մի քանի նման մարդկանց մասին գիտենք Հայաստանում։ Կարծում եմ, ցանկը լավ կմեծանա։ Փող չեն ափսոսում մեր հարեւանշիստերը»,- գրել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է , որ իրեն զգուշացնող նամակ է եկել:՛

330290975_906571557259507_3823652860528157690_n.jpg (47 KB)