Foto

Սիսիանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 19։30-ի դրությամբ  Սիսիանի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: