Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հակաահաբեկչական համալիր վարժանքի շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Վարժանքի պլանի համաձայն՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրոհել կազմավորման անցակետը։ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ստանդարտ զինատեսակների կիրառմամբ վնասազերծել են «հակառակորդի» ուժերը, հատուկ տեխնիկայի և սարքավորումների օգնությամբ պայթուցիկ նյութերն են որոնել:
Զինծառայողները հանձնել են հատուկ պատրաստության նորմատիվները, մշակել են ձեռնամարտի տեխնիկա, մեքենաներ վարել, գործողություններ՝ «թշնամու» կողմից թունավոր նյութեր օգտագործելու դեպքում։
Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ, ծուխ և ուսումնական զինամթերք։









