Foto

Գյումրիում ռուսական ռազմաբազան փակելու պահանջով ակցիա իրականացնող 65 քաղաքացի է բերման ենթարկվել

Ռուսական ռազմաբազան փակելու պահանջով Գյումրիում ԱԺԲ-ի կողմից իրականացվող բողոքի ակցիայի 65 մասնակից է բերման ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել է ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ։ Պատճառը, ըստ նրանց, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն է։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները փակել են Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը։ Ռուս զինվորականներ տարածքում չկան։