Foto

Այդպես էլ ՊՆ-ում չհասկացան, որ ոչ ոք իրավունք չունի մտնել զորամասեր և օգնություն բաժանել զինվորներին

Այդպես էլ ՊՆ-ում չհասկացան, որ ոչ ոք իրավունք չունի մտնել զորամասեր և օգնություն բաժանել զինվորներին` անգամ ծնողները: Բոլորը կենտրոնացել են ձևի վրա, բայց բովանդակությունը չի քննարկվում: -Նախ, զինվորները որբեր չեն, ոչ էլ անապահով խավ, ոչ էլ փախստականներ, որ նրանց օգնություն և ուտելիք բաժանեն: -Երկրորդ, բանակը փակ կառույց է, որի մատակարարումը պետք է կենտրոնացված լինի և վերահսկելի` սկսած հագուստի և սննդի անվտանգության համապատասխան վերահսկողությամբ, չափաբաժինից և անհրաժեշտ կալորիականությունից: -Երորրդ, բացի ՊՆ համապատասխան ստորաբաժիններից, ոչ ոք իրավունք չունի մատակարարմամբ զբաղվել, եթե դա բանակ է, այլ ոչ թէ գիշերօթիկ դպրոց: Բոլոր ստանդարտները, կանոնները և նորմերը այս երկրում խախտվում են, չկա պատասխանատվություն ու պարտականություն բոլոր ոլորտներում, բայց որ հերթն արդեն բանակին է հասել, դա արդեն շատ վտանգավոր է:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից