Foto

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրությունորում պնդում էթե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: