ԱՄՆ-ը Կիևին չի տրամադրում զենք, որը թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա։ Վաշինգտոնը չի պատրաստվում դառնալ հակամարտող կողմ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Առաջին օրվանից մենք հստակ նրանց հստակ հասկացրել ոնք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրում՝ ռուսական ագրեսիայից իր տարածքում պաշտպանվելու համար… Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին Ուկրաինայի տարածքից հարձակվել Ռուսաստանի վրա, և նախագահ Բայդենը դա հստակ ասել է։ Մենք չենք պատրաստվում դառնալ այս հակամարտության կողմ, բայց մենք կաջակցենք Ուկրաինայի ջանքերը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը (WSJ) հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է Ուկրաինա ուղարկել GMLRS բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS) և XM-31 կառավարվող հրթիռների լայնածավալ զինամթերք, որոնց հեռահարությունը կարող է գերազանցել 60 կիլոմետրը։









