Foto

Խնդիրները միմյանցից տարանջատելն ընդամենը երկիրը կտոր-կտոր հանձնելու փորձ է․ Սաղաթելյան

Արցախի հարցը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք չէ տարանջատել, մեկ ընդհանուր փաթեթային լուծում է պետք:

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրության շրջանում քննարկում կա՝ արդյո՞ք ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարցից.

«Նիկոլ Փաշինյանն իր ասածները հիմնավորելու համար՝ ասում է, թե միջազգային հանրության կողմից պահանջ կա, բայց մենք միջազգային հանրության կողմից նման պահանջի ձևակերպում չենք տեսել, այս ամենը Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունքում է տեղի ունենում»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ Արցախի հարցը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը առանձին-առանձին չեն կարող լուծվել, պետք է լուծվի փաթեթային.

«Այս խնդիրները միմյանցից տարանջատելն ընդամենը երկիրը կտոր-կտոր հանձնելու փորձ է»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ չի կարելի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածք.

«Անթույլատրելի է ու հակահայկական խոսել արցախահայության իրավունքերի և անվտանգության մասին՝ մոռանալով Արցախի կարգավիճակը, այս ամենը փոխկապակցված են»,-ասաց Սաղաթելյանը:


Աղբյուր` Փաստինֆո