Foto

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Սուրեն Սարգսյանին

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը.

«ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից: