«Դիմադրության» շարժումն այսօր՝ ժամը 19.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում կիրականացնի հանրահավաք, որին կհաջորդի ավանդական երթը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև հայտնեց, որ ժամը 16.00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումն ամբողջ կազմով.
«Կարևոր հանդիպում է լինելու, ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներն այստեղ են լինելու՝ ամբողջ կազմով, հրավիրում եմ մեր հայրենակիցներին»,-ասաց Սաղաթելյանը:









