Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:
Նշենք, որ նման գնահատակով էր հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը.
«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, ապա կարող ենք ասել, որ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում մենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարին են՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել, բայց նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջանում և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ԼՂ հարցի կարգավորմանը, լավատեսության հիմքեր են տալիս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:









