Foto

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի ու Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Համաձայն Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են վերջին զարգացումներն Ուկրաինայում:

Ավելի վաղ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: