Երեկ և այսօր Նիկոլ
Փաշինյանի և ՔՊ ականների ելույթների վերաբերյալ Vesti.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի ԱԺ պատգամավոր
Մետաքսե Հակոբյանը։
Տիկի՛ն Հակոբյան, ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը
ԱԺ ամբիոնից, շարունակելով Փաշինյանի երեկվա մտքերը, ասաց. «գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա
չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել»։ Պատկերացնո՞ւմ եք Արցախն Ադրբեջանի կազմում։
Փաշինյանն իր ելույթով նախապատրաստվում է գործողությունների։
Այսօր, կրկին իրենց նախապատրաստած սցենարով, իրենք փորձեցին նույն բանը, սակայն ուրիշ
բառերով ասել և այսօր, ստիպված, կրկին լսելով այդ անձին, հասկացա, որ իրենց մոտ սցենարը
նախապես գրվում է և բաժանվում է՝ հստակեցնելով, թե ով ինչ պիտի ասի։ ՔՊ-ականի հայտարարությանն
ի պատասխան նշեմ, որ Արցախն Ադրբեջանի կազում ապագա չունի։ Հավանաբար ինքը երբևէ չի
տեսել, թե ադրբեջանցու հետ ապրելն ինչ է նշանակում, հատկապես պատերազմից հետո և ընթացքում
չի եղել Արցախում և չգիտի՝ ինչ է ասում, կամ էլ գիտի և հատուկ է անում։ Ապրել ադրբեջանցու
հետ և մտածել ապագայի մասին՝ դա նույնն է, եթե այդ վայրկայնին ինքնասպան լինես։ Դա
ավելի լավ տարբերակ է։ Եթե Դուք տեսնեք, թե երեկվանից սկսած ինչ է կատարվում Արցախում, կհասկանաք, որ իրենք անպատասխան չեն մնալու։ Եթե իրենց այդպես է թվում, ապա չարաչար
սխալվում են։
-
Ինչպիսի՞ պատասխան
է սպասվում։
-
Այնպես չէ, որ մեկ ժամ անց կարելի էր այդ ելույթին արձագանքել։
Պետք է ներկայացնել այն իրավիճակը, որ տիրում է Արցախում, քանի որ իրենք տեղյակ չեն։
Իրենց թվում է, թե իրենց օրակարգով գնալու են, ու տեղ հասնեն՝ դա չի լինելու։ Արցախում ես չեմ ճանաչում գեթ մեկին, ով համաձայն է Նիկոլ Փաշինյանի հակահայկական և հակաարցախյան
որևէ մտքի հետ։
-
Փաշինյանն այօր
իր ելույթում ասաց, որ մենք ինքնասիրություն ունեցող երկիր ենք։ Արցախցին տեսնո՞ւմ է, որ իր կողքին կա ինքնասիրություն ունեցող
անվտանգության երաշխավոր։
-
Իհարկե ոչ, չկա այդպիսի բան։ Արցախում հիմա հավասար են դիտվում
այդ անձը՝ ՀՀ վարչապետը, և Ադրբեջանի նախագահը։ Եթե դա ինքնասիրություն է, ուրեմն դա
ունի նաև Ալիևը։ Ինքնասիրությունից խոսում է այն հայը, ում ինքնասիրության վրա Արդբեջանի
նախագահն այսօր ոտքերն է սրբում: Եթե որևէ մեկը դրան չի հակազդում, ուրեմն պատրաստ
է լինելու հենց այն փալասը, որն առաջարկում է լինել Փաշինյանը։ Արցախցիների մեծամասնությունը
չի պատրաստվում լինել այդ փալասը։ Ինքն այսօր, որպես վահան օգտագործելով մեր նահատակներին,
ասում էր, որ նրանք զոհվել են, որ մենք մատաղ չլինենք։ Ո՛չ, այդպես չէ՝ նրանք նահատակվել
են հայրենիքի փրկության համար և ինքը թող չխեղաթյուրի։ Ես չգիտեմ իր կամ իր ընտանիքի
համար ով է նահատակվել, բայց ես չեմ ուզում ընդունել, ես չեմ կարող ապրել այդ բեռի
տակ, որ այդ տղաները նահատակվել են, որ ես ապրեմ, ես այդպես ապրել չեմ ուզում։ Ես ուզում
եմ շարունակել նրանց գործը։ Ես թույլ չեմ տալու, որ իմ զավակը կամ արցախցի որևէ երեխա
ապրի այն պայմաններում, որ այսօր առաջարկում է Հայաստանի իշխանությունը։ Ես վստահ եմ,
որ յուրաքանչյուր արցախցի ոտքի է կանգելու, և մեզ համար, Արցախի համար ոտքի են կանգնելու
Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Թմբիրից էլ կարթնանան մնացածը, քանի որ հասկանալու
են, որ վաղը մորթելու են իրենց երեխային։ Լսելով այդ թուրքահաճ, թուրքի միտքը հայերեն
լոզվով արտահայտողներին՝ պիտի սա գիտակցի յուրաքանչյուրը, եթե գոնե ինքնապաշտպանական
բնազդ ունի։ Արցախում բոլորն ունեն այդ բնազդը, քանի որ այստեղ չկա ընտանիք, որ զոհ
չունենա։ Արցախում Փաշինյանը հավասար է Ալիևին։ Ես դա որպես ԱԺ պատգամավոր եմ ասում: Ինքն Արցախը կործանում է։ Իր ասածը նույն բան է, եթե այսօր Արցախի վրա մի հատ ռումբ
գցեն ու վերացնեն։ Այսօր մեր բոլոր տղաները՝ կամավոր, պայամանագրային, ժամկետային,
մեր շփման գծում են, որվհետև հասկանում են վտանգը։ Ինքը խոսում է, որ սահմանին պիտի
զինվորը կանգնած չլինի՝ այլ սահմանպահը։ Այսինքն ինքն ասում է, որ մենք այլևս բանակ
էլ պիտի չունենանք։ Եվ դա լինելու է Արցախը
տալու և Հայաստանը փոքրացնելու գնով։ Ինքը խոսում է նոր սահմանների մասին, ընդ
որում Հայաստանի՝ ինքն արդեն Արցախը հանձնել է 2018թ Դուշանբեում, իսկ հիմա արդեն խոսում
է ՀՀ սահմաններրը փոքրացնելու մասին։ Առաջարկում եմ ինքն իր ՔՊ-ականներով գնա Ադրբեջանում
խաղաղ ապրի։









