Foto

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելատրեի հետ: Կողմերն ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցության անհրաժեշտությունը՝ անվտանգության ոլորտում ակտիվ օգնության և Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման միջոցով: Նրանք քննարկել են նաև ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Ի թիվս այլ հարցերի՝ դիվանագետներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Պետքարտուղարի տեղակալ Շերմանն ընդգծել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Արևմտյան Բալկանների երկրներին աջակցելու անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։