ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր ալիքում, անդրադառնալով ՀՀ վարչաապետ Նիկլո Փաշինյանի ԱԺ-ում ունեցած ելույթներին, գրել է․
«Շուշիի հարց չի եղել, կապիտուլյանտը ստում է։
Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն։
ԱԺ-ում Նիկոլն ասում է ՝ պատերազմը Շուշիի համար էր ու առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր այն կանգնեցնել։
2020-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանների հանձնումն է։
2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ապագա կապիտուլյանտն իմ հարցին ի պատասխան ասել է՝ մինչ այս պահը պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» տարբերակն է։
Իմ հարցին, թե այլ առաջարկ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը եղել է, ինքը բացասական պատասխան է տվել։
Ի դեպ՝ Շուշին «5 պլյուս 2 » շրջանների մեջ չի մտնում։
Շուշիի թեման 2020-ի նոյեմբերի 17 -ին հերքել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, ով նշել է՝ հոկտեմբերի 19-20-ի պատերազմը դադարեցնելու առաջարկով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Հայկազյան բառարանը հարուստ է, բայց սրա ստերի ճշգրիտ բնորոշում տալը անհնար է»։









