Այսօր պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը,
այս տարվա ապրիլի 2-ին պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված
Ազգալդյանի պատկերով գրաֆիթին: 2020 թ սեպտեմբերի
5-ին էլ պղծել էին Ապրիլյան քառօրյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ
Աբաջանի շիրիմները, իսկ նախորդ տարի փետրվարին էլ մի քանի օրվա ընթացքում 3 անգամ պղծել
էին Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հուշարձանը` ներկով ծածկելով հուշաքարն
ամբողջությամբ։
Սրանք մի քանի դրվանգներ
են 2020թ պատերազմից հետո տեղի ունենցող դեպքերի։ Բոլորն են անպատիժ մնացել։ Համենայն
դեպս՝ որևէ պաշտոնական հողորդագրություն չեղավ, որայս կամ այն անձը ձերբակալվել,
կալանավորվել կամ դատապարտվել է այս հանցանքները կատարելու համար։ Փոխարենը մեկը մյուսի
ետևեից քրեական գործեր են հուրուցվում ֆեյսբուքյան գրառումների համար՝ վիրավորանքի
գործերով։ Ինչո՞ւ պատշաճ հսկողություն չկա գոնե Եռաբլուրում՝ ախար այնտեղ հանգչողներից յուրաքանչյուրն
իր տեղում պատշաճ և անձնազոհ կատարում էր իր գործը և տվեց ամեաթանկը՝
կյանքը։
Սա իրավական մասն էր,
իսկ ե՞րբ Հայաստանի հպարտ քաղաքացին սկսեց հերոսին այս կերպ վերաբերել։ Այդ երբվանի՞ց սկսեց չհարգել
ազգային հերոս Լեոնիդ Ազգայդյանին և հանդուրժել, որ արդեն երկրորդ անգամ նման բան լինի,
երբվանի՞ց Ապրիլյան պատերազմի հերոսների հուշաքարերը դարձան այնքան անկարևոր, որ նույնիսկ
ինտերնետային ստատուսների մակարդակում շատ արագ մոռացվեց։ Ընդ որում՝ խոսքն այն հերոսների
մասին է, որոնց շիրիմների ծաղիկները միշտ թարմ էին պահում, ոչ միայն ծնողներն ու հարզատները, այլև՝ ուղղակի հերոս կորցրած ազգի և ոչ թե ժողովրդի ներկայացուցիչները։
Ինչո՞ւ հանկարծ սկսեցինք
բանակն ու զինվորին չգնահատել՝ երբ մինչ պատերազմը և պատերազմի օրերին զինվորկան համազգեստով
ցանկացած անձի պատկառանքով էինք վերաբերում՝ ավտոբուսի վարորդները զինվորից ուղեվարձ
չէին վերցնում, տրանսպորտում նստատեղ էին զիջում նրանց, այս կամ միջավայրում հանդիպելիս
էլ քաղցրավենիք և ծխախոտ էին հյուրասիրում զինվորին։
44 օրյա պատերազմի
օրերին Ապրիլյանի քաղցրավենիքն ու տնական մուրաբաները փոխվեցին գումարով՝ մեզ համոզեցին,
իբր զինվորը գումարի կարիք ունի՝ սերն ու ջերմությունը մոռացնելով։
Արցախյան պատերազմի
հերոսին բանտում սպանեցին։ Կոմանդոսի կենդանության օրոք նրա ազատագրած Շուշին, իսկ Մոնթեի ծննդայն օրն իր ազատագրած Քարվաճառը ստորագրությամբ թուրքին հանձնեցին։ Զոհերի
թիվը հայտնելիս երկրի վաչապետը պլյուս- մինուսով հաշվարկ արեց, Աննա Հակոբյանն ասաց,
որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, և ի՞նչ, մենք հավատացի՞նք դրան։ Մեզ ամեն օր ցույց են
տալիս իբր դավաճան զինվորականներ, որոնց դատապարտել է պետք։ Տարածքային կորուստի մեջ զինվորներն
էին մեղավոր։ Մեզ համոզեցին, որ հայ զինվորը փախնում է, վախենում է, որ հայ գեներալը
մարտի դաշտում զինվորին մենակ է թողնում և այսպես շարունակ, մինչդեռ 2018թ-ին մեր բանակն
անապարտելի էր, իսկ զինվորի կամքն՝ անկոտրում։ Գերիները մի պահ դարձան հերոս, որոնցից
Փաշինյանը ներողություն էր խնդրում 1-2 ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար, իսկ ամիսներ
անց ԱԺ նախագահն ասաց, որ նրանք իր համար գոյություն չունեն։
Այս տեսակետները կարողացան
այնպես անել, որ հանդուրժենք հերոսի իստիտուտի կործանումը, մենք հանդուրժում ենք,
որ հերոսների մայրերին ստորացնեն, որ անհետ կորածների հարազատներին իրենց որդիների արյամբ
պահած երկրում ինչ-որ պաշտոնյաներ չընդունեն։ Չէ՞ որ նախկինում մեզնից յուրաքանչյուրը
խոնարհվում էր հերոսի մոր առաջ և ներում նրանց ցանկացած պորթկում։
Ի՞նչ է փոխվել՝ հիմա զինվորին հերոսացնող նույն
քաղաքացիները պատրաստ են սեղան նստել և ձեռք սեղմել թուրքի և ադրբեջանցու հետ՝ նրանց
հետ, որքեր այդ զոհերի պատճառն են, նրանց սպանողները։ Մենք ցեղասպանություն չէինք ներել,
հիմա մոռացել ենք այն։
Սրա պատճառն այն է,
որ երկրի ղեկավարությունն ընտրել է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքը։ Նախ հասարակությանը
համոզեցին, որ իրենց զինվորը՝ հերոսը, նաև դավաճան է։ Գերիների ծնողներին իրար դեմ
հանեցին, զոհերի հարազատներին՝ իրար, իսկ Աննա Հակոբյանի հետ հանդիպումից հետոզոհերի
հարազատներին նաև հասարկությունից տարանջատեցին։ Վրավորներին առանձին խավ սարքեցին և
հիմա էլ այդպես շարունակում են և դա է պատճառը, որ Ազգալդյանի արձանը պղծելը դարձել
է սովորական դեպք, իսկ հասարկությանը համոզում են սեփական տկարության մեջ։ Հավանաբար
Չարեցը նորից կասեր՝ «Ով, հա՛յ ժողովուրդ, քո փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է»։









