ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը ծրագրված է մայիսի 13-ին, Դուշանբեում։ Նախարարներն, ի թիվս փոխգործակցության, միջազգայի և տարածաշրջանային ակտուալ հարցերի, կանդրադառնան նաև Ուկրաինայում ստեղծված իրադրությանը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։
Խորհրդի նիստը, ըստ ավանդույթի, անցկացվում է տարին երկու անգամ։ Աշնանային նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, Նուր-Սուլթանում։









