ԵԱՏՄ երկրները փորձում են փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիկ Եվդոկիմովը։
«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառության և դոլարի գործածումից հրաժարվելու հարցերին»,-ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ դեռևս մինչ Արևմուտքի կողմից ռուսական ֆինանսական և բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցառումներ ներդնելը, ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 70 տոկոսը։









