Գուցե տարօրինակ կհնչի,
բայց օրերս հայտնի դարձավ, որ եվրոպացի քաղաքական գործիչներից ոմանք ցանկանում են «Խաղաղության
Նոբելյան» մրցանակակիր տեսնել Վլադիմիր Զելենսկուն, ավելին, այդ առիթով պայմանավորված
հատուկ կայք են բացել: Միաժամանակ դիմել են նորվեգական Նոբելյան կոմիտե՝ թեկնածուների
առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը երկարաձգելու խնդրանքով (ըստ երևույթին, դա արվել է, որպեսզի հասցնեն
Զելենսկուն առաջադրել)։
Նշենք, որ մինչ այդ 2022-ի «Խաղաղության Նոբելյան մրցանակի» համար ավելի վաղ առաջադրվել
էր 2021-ին Բելառուսի նախագահի ընտրությանը մասնակից՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա
Տիխանովսկայան, բայց
քանի որ Զելենսկու պատմությունն ավելի
թարմ է, ապա նա էլ, ենթադրաբար, կդառնա մրցանակակիր: Ի դեպ չի բացառվում, որ Նոբելյան կոմիտեի կողմից կընդունվի
սողոմոնյան որոշում, և իրար հետ առնչություն չունեցող երկու հայցվորներն էլ կդառնան
մրցանակակիրներ: Եվ դրանով էլ արևմտյան աշխարհը «բարոյական ապտակ» կհասցնի թե՛ Ռուսաստանի
և թե՛ Բելառուսի նախագահներին: Իսկ խաղաղության գծով Նոբելյան մրցանակաբաշխությունն
էլ կվերածվի զավեշտի:
Կարևոր է արձանագրել,
որ տվյալ զավեշտը միայն բելառուսական ընդդիմադիր թեկնածուով և Ուկրաինայի նախագահով
չպետք է սահմանափակվի: Բոլորս ենք հիշում, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի
հաջողությունից ոգևորված նույն Զելենսկին ողջ 2021 թվականն օգտագործեց Դոնեցկի և Լուգանսկի
ինքնահռչակ հանրապետությունների դեմ պատերազմի նախապատրաստվելուն, ինչը ենթադրում էր
ճիշտ այնպիսի ագրեսիա, ինչպիսին իրականացվեց Արցախի դեմ, իսկ միայն թուրքական բայրաքթարների
գնումը դրա խորհրդանիշն էր: Դրան գումարած այլ երկրներից սպառազինության գնումը, ճիշտ
այնպես, ինչպես ագրեսիա չհամարվեց Ադրբեջանի ագրեսիան, այդպիսին չէր համարվելու նաև
ուկրաինական ագրեսիան: Ի դեպ, առաջին դեպքում հրթիռակոծվել, ռմբակոծվել և հրետակոծվել
էին այն տարածքները, որ Իլհամը համարում էր ադրբեջանական, որոնց արդյունքում սպանվում
կամ անտուն էին մնում արցախցիները, որոնց նույն Ալիևն ի դեպ ժամանակին համարում էր
Ադրբեջանի քաղաքացիներ: Ըստ էության, նույնը, բնականաբար, տեղի
էր ունենալու Դոնեցկի և Լուգանսկի դեպքում:
Պետք է փաստենք, որ Զելենսկու
ոգևորությունը հասավ բարձրակետին՝ երբ ԱՄՆ-ի նախագահը չընդառաջեց ՌԴ նախագահի՝ երկկողմանի
անվտանգության բանաձևի ընդունման առաջարկին: Դրա փոխարեն ՆԱՏՕ-ական շրջանակները, Ուկրաինան
կազմակերպության մեջ ներառելու խոստումներով, թև տվեցին Զելենսկուն: Եվ նախքան ռուսական
հատուկ ռազմական գործողությունը, ուկրաինական ահաբեկչական խմբեր «գործուղվեցին» Դոնեցկ և Լուգանսկ:
Ինչպես տեսնում ենք, այդ տարածքներում կրկնվելու էր այն, ինչ իրականացվել էր 2020-ին
Ադրբեջանի կողմից: Բայց, զարմանալիորեն, ի տարբերություն Զելենսկու, չգիտես ինչու,
Արևմուտքը չորոշեց Ալիևին ներկայացնել Նոբելյան մրցանակի: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ
արևմտյան քաղաքական գործիչների ուղեղի «հեռավոր» ծալքերում Իլհամն, այնուամենայնիվ,
որպես ագրեսոր էր ընկալվում: Եվ, բացի դրանից, հայերի նկատմամբ էլ Արևմուտքում մրցակցություն
չկար՝ ինչպես ռուսների դեպքում է: Ալիևը նաև հաջողության էր հասել և, բնականաբար, բարոյական
աջակցության կարիք չուներ:
Քաղաքակիրթ Եվրոպան հերթական
անգամ ապացուցում և ի ցույց բոլորի է դնում, իր իրական կերպարը, երբ բացահայտ իրականացնում է երկակի ստանդարտների
հայտնի քաղաքականությունը։ Երբ մի դեպքում օրը ցերեկով ֆոսֆորների կիրառումը մարդկանց
վրա, իսկ Բայրաքթարի գնումը ողջունվում է ծափերով, մյուս դեպքում՝ ռազմական օբյեկտների
լիկվիդացումը դիտարկվում ագրեսիա ու հակամարդկային արարք։
Արմեն Հովասափյան









