Ազգային ժողովում «Պատիվ
ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները` ԱԺ կանոնակարգ-օրենքում
փոփոխություն կատարելու վերաբերյալ, մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշացումով։ Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց, որ պատճառը
տեխնիկական է։ Լսումներին մասնակցում էին Արցախից ժամանած պատգամավորներ, նաև հասարակական-քաղաքական
սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում` հիմնականում ՀՀԿ երիտթևի անդամներ, ֆեյսբուքյան
ու փողոցի ակտիվիստներ, ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործիչներ և այլք: Թեև լսումները
հրավիրված ժամից 1 ժամ էլ ուշ մեկնարկեցին՝ այնուամենայնիվ իշխող ուժի որևէ պատգամավոր
նիստին չներկայացավ։ Այս անգամ էլ հարցերն
ու խնդիրներն առնչվում էին Արցախին, պատերազմին, ադրբեջանաթուրքակաան ագրեսիային և դրանից
բխող խնդիրներին ու հետևանքներին։ Ընդդիմադիրները հաճախ են ասում, որ պատերազմից հետո
իշխանությունը մոռացել է Արցախն ու արցախցիներին։ Արդարության համար պետք է շեշտել,
որ ֆինասկան աջակցություն ցուցաբերվել է և այն որոշ մասով շարունակվում է նաև հիմա։
Իսկ անվտանգությո՞ւնը։ Պատերազմից հետո, նույնիսկ շուրջ 1,5 տարի անց, կրկին շարունակվում
է ադրբեջանաթուրքական ագրեսիան իր բոլոր դրսևորումներով՝ խաղաղ բնակիչների ահաբեկում,
հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտում, հունամիտար աղետ և այլն։ ՀՀ անկախության հռչակագրում
հստակ նշվում է, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այն իրավիճակում,
երբ Արցախում գազ և էլեկտրաէներգիա չկար, ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը գտվում էր
Թուրքիայում և ոչ մի բառ չասաց այդ մասին։ ՀՀ իշխանությունը կառավարության նիստի մեծ
մասը տրամադրում է սրճարաններում աղամանը սեղանին դնելու արգելքին և միայն երկու շաբաթ անց մի փոքր անդրադարձ կատարում
հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախին։ Իրապես, ճիշտ էին, երբ ասացին, որ ինչ էլ լինի,
իրենք իրենց խաղաղության օրակարգից չեն շեղվելու։ Իրապես ինչ էլ լինի՝ քանի որ նման
իրավիճակում, երբ թշնամու դիպուկահարից զինվոր է զոհվում, երբ կրակում են, գյուղերի
բնակիչներին արգելում են հողագործական աշխատանքներ կատարել, ընդ որում նաև ՀՀ տարածում,
իսկ իշխանությունը շարունակում է խաղաղության ձեռքը պարզած պահել, այո՝ օրակարգից չեն շեղվում: Իսկ սրանից ավելի էլ ի՞նչ լինի։
Բայց այս մտադրությունը
նրանք վաղուց ունեին։ Մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ ՊՆ-ն նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններ
չի տալիս Արցախում զոհերի, հրադադարի ռեժիմի խախտման մասին, ավելին՝ ՊՆ մամուլի պատասխանատուն
լրագրողներին հորդորում է Արցախին վերաբերող հարցերով դիմել Արցախի ՊՆ կամ ՊԲ։ Իշխանությունը
դեմ քվեարկեց նաև Շուշիի հռչակագրի դեմ նախագծին։ Այսօր էլ նրանք չեկան լսումներին,
որ չլսեն և չպատասխանեն Արցախին վերաբերող որևէ հարցի։ Ինչպես Աժ փոխնախագահն էր ասում՝ երբ հողերի հանձնելու մասին խոսում են, իրենց մոտ լարվածություն է առաջանում՝ վարչապետի
մարտի 2-ի ԱԺ հարց ու պատասխանի պահվածքն էլ՝ վառ րինակ։









