Foto

Թուրքիայի ԱԳՆ․ Հայաստանի հետ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսօր Մոսկվայում դրական մթնոլորտում են անցել։ Հաջորդ հանդիպման վայրը և օրը կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առանց նախապայմանների։ Հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վայրն ու ժամանակը կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։