Foto

«Ես էլ հասնեմ գործի տեղ՝ Գարիկ Սարգսյանին ազատեմ»․ Ռաֆիկ Անդրեասյան

Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշումներով, հունվարի 13-ին նշանակվել են  Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայերի վարչական ղեկավարներ։ Գարիկ Սարգսյանի որոշումներից մեկով էլ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հեռացվել է պաշտոնից, նրան փոխարինել է Նուշիկ Մարտիրոսյանը։

Որոշումը մեկնաբանելու խնդրանքով Vesti.am-ը կապ հաստատեց Ռաֆիկ Անդրիասյանն ասաց «Ես որոշումը չունեմ, եթե կա տենց որոշում ինձ տվեք, նա ո՞վ է, որ ինձ ազատի։ Եթե այդպես է, ես էլ հեսա հասնեմ գործի տեղ իրեն ազատեմ։ Մի հոգի էլ Լեննականից դուրս չի գալիս իրեն էլ ազատեմ։ Գոյություն ունի ՏԻՄ օրենք, ըստ որի ինձ կարող են աշխատանքից հեռացնել միայն ավագանու որոշմամբ, սակայն նման որոշում չկա, եթե կա ուղարկեք տեսնեմ»։

Վեդիի համայնքի կայքէջում կար միայն նոր նշանակման որոշումը, իսկ ազատման որոշումը չկա։ Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցիք համայնքապետարան, որտեղ հարցը լսելուց հետո անդաստիարակ պահվածք դրսևորեցին և անջատեցին հեռախոսը։

Vesti.am-ը կապ հաստատեց նաև Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանի հետ, ով հղում անեելով ՏԻՄ օրենքի 102-դ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասին՝ նշեց « Համայնքների խոշորացումով պայամանվորված դեկտեմբերի 17-ից դադարել են բոլոր համայնքների ղեկավարների լիազորությունները։ Այստեղ համայնքի ղեկավարի անձով որևէ բան պայմանավորված չէ։  Ղեկավարի նոր ԺՊ-ն պարզապես նոր վարչական ղեկավար է նշանակել»։

Նկատենք, որ դետկետմեբրի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը պարտություն էր կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել էր 420 մարդ, Ռաֆիկ Անդրեասյանի՝ «Հզոր համայնք»-ի օգտին` 728, իսկ «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն: Դեկտեմբերի 16-ին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, ինչի պատճառով հունվարի 4-ին ՀՀ կառավարությունն ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում է ընդունել:


Հեղինակ: Աննա Ավետիսյան