Foto

Փաշինյանը հաստատել է Հայաստան-Թուրքմենստան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1868-Ա որոշումը: