Foto

Ես պետք է պատրաստվեմ պատերազմի, որ բերեմ հաղթանակած խաղաղություն․ Թևան Պողոսյան

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին կրկին փոխհրաձգություն էր սկսվել, հակառոկորդը գործի էր դրել ծանր հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ։  Արդյունքում պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ և նույնքան էլ վիրավոր։ Խնդրի քաղաքական մասին Vesti.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

-         Պարո՛ն Պողոսյան, ինչ գործողությունն է արել, չի արել կամ գուցե պետք է անի Հայաստանի իշխանությունը, որ կանխի այս դեպքերը։

-          Գործող իշխանությունը հանուն Հայաստանի պետք է հեռանա, հնարավորություն ձևավորվի, որ հայ ազգը կարողանա միասնությունը վերականգնի, ապա կկարողանանք մեր շահերի ետևից գնալ։ Եթե մենք լինենք միասնական և մեր թշնամին իմանա, որ մեկ անգամ թիրախավորի հայ զինվորին՝ կստանա մեկին հազար պատասխան, ապա այդ օրը կսկսի այլևս դա չանելը։  Մեր թշնամին պարզ, ազնիվ մեզ ասել է՝ իր նպատակն է մեզ վերացնելը և իր գործողությունների մեջ միշտ էլ լինելու են այսպիսի խնդիրներ։

-         Ի՞նչ պետք է անենք մենք, որ թշնամին այլևս չկարողանա այդպես վարվել։

-         Երբ թշնամին տեսնում է, որ իր դմացի, իր ընկալումով թշնամին պառակտված է, ընկած է պարտվողների հետևից, նպատակը ոչ թե հայրենիքն է, այլ մտածում են ընդհամենը մի քանի ժամ իրար միս ուտելուց հետո խաղաղ տներում նստելու, հետո էլ սին բարեկեցության հետևից ընկնելու մասին, ինչո՞ւ պետք է այդ գործողությունները չաներ։

-         Ինչո՞ւ հարձակումը եղավ հիմա, պատճառը Ղազախստան զորք ուղարկե՞լն էր։

-         1994 թվականից ի վեր ամեն սպասվող բանակցություններից առաջ թշնամին չի կրակե՞լ։ Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, մեզ մոտակա որևէ իրադարձություն չի սպասվո՞ւմ։ Մեկ կրակոցով մի քանի խնդիր են լուծում՝ առաջին հերթին ապտակ է հայկական զինված ուժերին որևէ այլ տեղ ուղարկելու համար։ Ամսին 14-ին ևս բանակցություններ են սպասվում՝ մի օր Արցախում նման գործողություններ արվեց, հաջորդ օրն էլ այստեղ։ Ասում էին նաև, որ մոտակա ժամանակներում բանակցություններ պետք է վերսկսվեն, ինչի՞ վրա ենք զարմանում, չէի՞նք սպսում։ Այլ խնդիր է, որ ունենք իշխանություն, որ շատ լավ գիտակցելով, որ մեր պատերազմը չի ավատվել, մենք պատերազմական գործողությունների մեջ ենք, չի արել այնպիսի քայլեր, որ մեր թշնամի ունակ չլինի թիրախավորել ՀՀ տարածքը, որը մայիսի 12-ից օկուպացված է։ Իսկ այն կետերում, որտեղ մեր հայ զինվորներն են կանգնած, առաջնագիծ է ձևավորվել, այնտեղ ի՞նչ է արվել։ Արդյոք այնպես է պաշտպանողական համակարգեր ձևավորել, որ թշնամին հասկան՝ եթե որևէ գործողություն անի, ինքն ավելի շատ է տուժելու։ Երբ թշնամին հասկանա, որ որևէ նման գործողության համար պատասխանն այնպիսին է լինելու, որ իր կորուստները ցավալի են լինելու, էլ այդպիսի գործողություններ չի անելու։ Ես չեմ ասում Ղազախսան զորք ուղարկելն էր ճիշտ կամ չուղարկել։ Այս գործողությունը պետք է ունենար հետևանք։ Բայց կարելի պատրաստ լինել հետևանքի, եթե տնային աշխատանքը ժամանակին կատարված լիներ։ Եթե մենք կարողանայինք և առաջնագծում ունենայիք իրավիճակ, որտեղ թշնամին հասկանար, որ եթե կրակի կորուստներն այնքան ցավալի են լինելու, որ հետո էլ նույնը չաներ։ Թշնամին իրականում համարում է, որ Երևանն էլ, Սևանն էլ, Զանգեզուրն էլ իրենց է։

-         ՀԱՊԿ-ն արագ արձագանքեց Ղազախստանի իրդարձություններին։ Թե՛ երեկ, թե՛ նախկինում ռազմական ագրեսիա կար ՀՀ սահմանին, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում։

-         Կամ պատշաճ չենք դիմում, կամ այնքան կարևորություն չեն ձևավորել մեզանում, որ ՀԱՊԿ-ը միանգամից արձագանքի։ Ղազախստանը կարևոր էր, արեց։ Ղազախստանը գործի դրեց իր ուժային կառույցները՝ ՀԱՊԿ-ն էլ գնաց օգնելու։ Մենք ի՞նչ ենք արել։ Սահմանների ներխուժման համար կռի՞վ ենք տվել։ Իսկ հիմա նայեք նոյեմբերի 16-ը, որ մի շաբաթ կռիվ տվեցինք, ինչ տեղի ունեցավ՝ռուսական զորքերը գնացին այնտեղ շարվեցին, կագնեցին՝ բոլորը սկսեցին ասել, որ այս հատվածում հրադադարն ապահովված է։ Ամեն ինչ պետք է անել կարևոր լինելու համար, որի ծրագրողը դու պետք է լինես։

-         Վարչապետն ասում է, որ «խաղաղության դարաշրջան ենք» բացում։ Այս և մյուս ագրեսիվ դեպքերից ելնելով՝ որքանո՞վ է դա հնարավոր։

-         Խաղաղություն ասելով առաջին հերթին պետք է սահմանել, թե որն է այդ խաղաղությունը։ Մեր թշնամին ասում է՝ իմ համար խաղաղությունն այն է, որ հայը կամ գերեզմանում է, կամ գոյություն չունի այս տարածաշրջանում։ Միակողանի խաղաղություն չի լինում։ Օդից չի ձևավորվելու այդ խաղաղությունը։ Այն կամ լինելու է հաղթանակած, կամ չենք ունենալու խաղաղություն։ Ես չեմ պատրաստվում խաղաղություն մի թշնամու հետ, ով ինձ հետ խաղաղություն չի ցանկանում։ Հակառակը՝ ես պետք է պատրաստվեմ պատերազմի, որ բերեմ հաղթանակած խաղաղություն։ Բնության օրենքը դա է՝ ցանկանո՞ւմ ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան