Foto

«Լույս» խմբակցությունը դեռ չի միացել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին․Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեռ չի միացել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Բայց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցնում է, որ միկրոավտոբուսների ձեռբերումը բյուջեի վատնում էր և մանկապարտեզներ չվերանորգելու հաշվի է արվել։ Թմայի շուրջ Vesti.am զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ։

-          Պարո՛ն Խաժակյան, այդ 100 միկոավտոբուսի գնմանը Երևանի ավագանին և անձամբ Դուք հավանություն տվե՞լ եք։

-          Միկրոավտոբուսների գնումը հավանության է արժանացել իշխող մեծամասնության կողմից, բայց դա եղել է հստակորեն անարդյունավետ գնում, որը հակասում է նաև Երևանի քաղաքի հնգամյա զարգացման ծրագրին, որը հաստատել էր այս ավագանու կազմը։ Ես կողմ չեմ քվեարկել։ Ավելի նույնիսկ ասուլիս եմ հրավիրել և հայտնել եմ, որ գնումը ոչ արդյունավետ է։

-          Նշել էիք, որ ավտոբուսները ձեռք են բերվել մանկապարտեզներ և տանիքներ չվերանորոգելու հաշվին։ Արդյո՞ք չկային ավելի ոչ արդյուավետ գնումներ, քան ավտոբուսը։

-          Խնդիրը հատևայլն է՝ 2019թ Երևան քաղաքի ավագանին՝ հաստատելով բյուջեն սահմանել է կոնկրետ ծախսեր, կոնկրետ ուղություններով՝ մանկաարտեզի համար առանձին, տրանսպորտի համար առանձին։ Սակայն Հայկ Մարությանը տարվա ընթացքում չի կատարում մյուս ծախսերը, օրինակ մանկապարեզների մասով՝ 9 տոկոսի կատարում է եղել։ 1լրդ 900 մլն դրամի կարգրի գումար պետք է ծախսվեր՝ կատարվել է դրա 9 տոկոսը, իսկ մնացած ամբողջ գումար ուղղվել է ավտոբուս գնելուն։ Ավտոբուս գնելը լավ է, երբ դա անում ես ավտոբուսի գումարով։ Սնունդի գումարով հագուստ չեն գնում։

-          Երևանցիների կարևոր խնդիրը և քաղաքային իշխանությանը ներկայացված հիմնական պահանջը երթևեկությունը չէ՞ր։

-          Ինչ-որ մարդկանց համար երթևեկությունն էր, ինչ-որ մարդկանց համար էլ իրենց մանկապարտեզում կոտրված ապակին վերանորոգելն էր։

Հեղինակ: Աննա Ավետիսյան