Foto

Ուկրաինան Դոնբասում «բլիցկրիգ» է պատրաստում․ փորձագետ

Ուկրաինան, հավանաբար, դիտարկում է Դոնբասում «բլիցկրիգ»  իրականացնելու հնարավորությունը՝ մուտք գործելու դեպի ռուսական սահմաններ և չճանաչված հանրապետությունների շրջափակ, ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական փորձագետ, National Defense ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։
Կորոտչենկոյի խոսքով՝ «Ուկրաինան, ըստ ամենայնի, հարվածային խումբ է ստեղծում Դոնբաս ներխուժելու համար՝ «բլիցկրիգի» ժամանակ ողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և Ռուսաստանի սահման հասնելու համար»:
«Մենք պետք է հասկանանք. եթե այս պլանը ուկրաինական ռազմական հրամանատարության կողմից իրականացվի նախագահ Զելենսկու ցուցումով, դա կվտանգի ավելի քան կես միլիոն ռուս քաղաքացիների կյանքը։ Ռուսաստանը կկանգնի ռազմական գործողություններին արագ արձագանքելու անհրաժեշտության առջև»,- հավելել է ռազմական փորձագետը։

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղակայում ՌԴ սահմանների մոտ։ 

Այդ կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի գործողություններն անվանեց «շատ վտանգավոր արկածախնդրություն», որն «ուղեկցվում է ՆԱՏՕ-ի չպլանավորված զորավարժությունների խրախուսմամբ»։