Foto

Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին»: 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աբրահամը: Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը 25 միավորով 5-րդ տեղում է։