Foto

Պետք է ունենանք մի փաստաթուղթ, որը մեզ կապահովագրի առաջիկայում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սահմանների փոփոխությունից․ Աբրահամ Գասպարյան

«Անհրաժեշտ հրամայական է դարձել տարածաշրջանում անվտանգային նոր ճարտարապետության և՛

 հրամայականներով, և՛ սպառնալիքներով, և՛ վտանգներով։ Սա բարդ պրոցես է, բազմաշերտ, բազմափուլ, որին մենք այսպես, թե այնպես առընչվելու ենք և պաթետիկ ելույթները, զուտ հայրենասիրական հողի վրա ելույթները մեզ ավելի շատ խանգարելու ենք, որովհետև  այստեղ պետք է ռացիոնալ միտք օգտագործել, միտքը ճիշտ համախմբել, իրավական և քաղաքական մեր ամբողջ պոտենցիալը ճիշտ օգտագործել և ի վերջո, ունենալ մի փաստաթուղթ, որը մեզ կապահովագրի առաջիկայում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սահմանների փոփոխությունից։ Սա միայն մեր տարածաշրջանային խնդիրը չէ, սա Հարավկովկասյան ճակատագիր չէ»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, արևելագետ, հեռուստամեկնաբան, լրագրող Աբրահամ Գասպարյանը։

 Նա փորձեց Մերձավոր Արևելքից  մոդելավորման մի օրինակ բերել՝ 1990 թվականի Մադրիդի՝ Խաղաղության բանակցությունների ժամանակ, երբ Իսրայելը արգելել էր Պաղեստինին առանց իր պատվիրակության մասնակցել ու Յասեր Արաֆաթը մի քարտեզ ցույց տվեց, որը մշակվել էր դեռևս 1989 թվականին, որտեղ հստակորեն նշվում էր 20 տարի հետո Մերձավոր Արևելքի քարտեզի մասին, ինչը 2003 թվականին Իրաք-ԱՄն և դաշնակից զորքերի ժամանակ իրականություն դարձավ։

«Քարտեզների հետ կապված մի շատ կարևոր արտահայտություն էլ ասեմ՝ Ադրբեջանն արդեն 20 տարի է իր հայտնի թեզերում՝ մեկ մլն փախստական, 20 տոկոս օկուպացված տարածքներ և այլն,  գործածում է միջազգային ճանաչված սահմաններ արտահայտությունը, որովհետև իրավունքի դաշտում այդպիսի կարգավորումներ չկան։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներն երկարատև են, բազմաշերտ, բազմափուլ և ենթադրում է սահմանագծման վարչատարածքային և իրավական ասպեկտների հստակեցում, ազգային և միջազգային իրավական և օրենսդրական կարգավորումների հստակեցում, բանակցային թիմի հայտագրում, ձևավորում և պատրաստում, փաստաթղթերի՝ դոսեի ամբողջական կազմում, բանակցային պլատֆորմի հստակեցում, բանակցությունների մեթեդաբանության համաձայնեցում»,- նշեց Գասպարյանը։ 

Վերջինիս դիտարկմամբ՝ չպետք է մոռանալ ԵԱՀԿ-ի կողմից 2005 թվականից սկսած շատ հստակ ձևավորել է դելիմիտացիայի և դեմարկացիայի  վերաբերյալ ուղղակի դասագիրք, չպետք է մոռանալ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 եզրույթների մասին, չպետք է մոռանակ նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը և Փարիզի խարտիան, որտեղ խոսվում է մարդու իրավունքների ժողովրդավարության և ընդհանրապես իրավունքի գերակայության մասին։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան