Foto

Վաղն ականատես կլինենք Զախարովայի բարդ ստորադասական նախադասության տակ դրված ականներին․ Աբրահամ Գասպարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են։ 

«Մարիա Զախարովան արդեն որոշ բացահայտումներ արել է վաղվա սպասվող հանդիպման վերավերյալ»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, արևելագետ, հեռուստամեկնաբան, լրագրող Աբրահամ Գասպարյանը։ Վերջինս մեջբերեց հայտարարությունից հատված որում, նշված էր․ «Վաղն ուշադրություն կդարձվի Ղարաբաղում նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգման զարգացման հարցի, միջազգային փոխադրումները չարգելափակված երթուղիներով կիրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրնենսդրության հիման վրա։ մենք տեսնում ենք հաղորդակցությունների ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը»։ 

Գասպարյանի դիտարկմամբ՝ վաղն ականատես կլինենք այս բարդ ստորադասական նախադասության տակ դրված ականներին և շատ լավ կլինի, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը փորձի հասկանալ, թե արդյոք այդ «կողմեր» եզրույթի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը, որպես առանձին սյուբեկտ։ 


Հեղինակ: Թամարա Աբրահամյան