Foto

Գտնում եմ, որ «ՔՊ»–ն այն տեղը չէ, ուր պետք է ես լինեմ․ Վարդան Պապյան

Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված են Նոր Հաճն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Քարաշամբ, Նոր Գեղի և Քանաքեռավան բնակավայրերը: Մրցապայքարում 5 քաղաքական ուժեր են, որոնցից երեքը գլխավորում են համայնքների ղեկավարներ: 

Թեկնածուներից երեքն այս կամ այն կերպ առնչվել են «Քաղքացիական պայմանագիր» կուսակցության հետ, թեև նրանցից երկուսը՝ Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը և Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը մասնակցում են իրենց անվան դաշինքներով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի ավագանու անդամ, ձեռներեց Սահակ Գյուլինյանը: Լուրեր են շրջանառվում, որ ինչպես Կոտայքի մարզի մյուս համայնքների ՔՊ-ական թեկնածուների մեծ մասը, այնպես էլ Գյուլինյանը վայելում է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորչությունը և առանցքային դերակատարություն է ունեցել Նոր Հաճնում ՔՊ-ի նախընտրական արշավներում։

Vesti.am-ը զրուցել է Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանի հետ։ 

-         Պարո՛ն Պապյան, ինչո՞ւ պետք է խոշորացված համայնքի բնակիչներն իրենց քվեն տան հենց «Վարդան Պապյան» դաշինքին։

-         Կարծում եմ, որ այն փոփոխություններն ու մոտեցման ձևը, որը մենք ներ ենք դրել «Նոր Գեղիի համայնքի զարգացման համար, պետք է դառնա մյուս համայնքների զարգացման օրինակը։ Որպես նորարարական մեթոդներով աշխատող համայնքի ղեկավար պետք է քվե ունենամ, որ կարողանամ նոր մեթոդը ներդնել նաև այլ համայնքներում, ձևավորել այնպիսի թիմ, արժեքներ, որ կան Նոր Գեղիիում։ Ծրագրում առանձնացրել ենք, յուրաքանչյուր համայնքի համար հրատապ խնդիրները և բնակիչների հետ կարող ենք հասնել առավելագույնի։

-         Ի՞նչ արդյունքներ է տվել Ձեր նորարարական մեթոդների կիրառումը։

-          5 տարվա համար նախատեսված ծրագիրը 100 % կարտարել ենք 1,5 տարում, հետո մշակել են նոր ծրագիր և շարժվել ենք առաջ։ 2 տարում Նոր Գեղիիում հիմնանորագվել է 3 մանկապարտեզ, Մշակույթի կետրոնի նախասրահը, Արվեստի դպրոցը, բոլորն էլ հագեցվել են նոր գույքուվ և նորարարական տեխնիկայով, որոշ հաստատություններում ներդրվել են արևային էլեկտրոկայաններ, այս պահին ընթանում են սպորտային համալիրի կառուցման աշխատանքները։ Նոր Գեղիիում իմ պաշոնավարման ընթացքում 135 մլն դրամի ասֆալտապատում է իրականացվել, անցել ենք կետրոնացված աղբահանման համակարգի։ Ստեղծվել է նաև էլեկտրոնային արագ հասանելիության համակարգ։ Մենք հարժարվել ենք նաև ծառայողական մեքենաներից։ Արդյունավետ է ստացվել նաև բնակիչ-համայնքապետարան համագործակցույունը։

-         Կարո՞ղ եք լինել համայքի այն բնակիչների ղեկավարը, որոնք իրենց քվեն Ձեզ չեն տա։

-         Միանշանակ, դա մարդկանց ընտրությունը և կարծիքն արտահայտելու ձև է, չեմ կարող հաշտ չլինել այլ կարծիք ունեցողների հետ։ Նրանք բոլորն էլ իմ բնակիչներն են։ Եթե ունենամ մեծամասնության քվեն իմ աշխատանքով պետք է մյուներին աապացուցեմ, որ մեծամասնությունը ճիշտ էր։

-         Այնպես է ստացել, որ թեկնածուների մեծ մասն այս կամ այն կերպ առանչություն է ունեցել իշխող ուժի հետ։ Ինչպե՞ս է սկսել և ավարտվել Ձեր համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

-         Երբ ընտրվում էի համայնքի ղեկավար, ՔՊ-ի անդամ չեմ եղել։ Անդամագրվել եմ ավելի ուշ, բայց կարճ ժամանակ անց, հայացքների անհամապատասխանության և ընդհանուր տեսլականի բացակայության, ինչպես նաև մոտեցումների բացակայության  արդյունքում, որոշել եմ դուրս գալ և գտնում եմ, որ դա այն տեղը չէ, ուր պետք է ես լինեմ։

-         Որևէ քաղաքական թիմի հետ կոալիցիա կազմելը պատկերացնո՞ւմ եք։

-         Ես պատկերացնում եմ համագարծակցություն բոլոր քաղաքական թիմերի հետ, եթե իրենք մեզ կօգնեն գործել հանուն համայնքի շահերի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան