Foto

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում պետք չէ տրամաբանություն փնտրել․ Աբրահամյան

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ից Ադրբեջանին է զիջվել 41 կն քառ տարածք՝ չկարևորելով, թե դրանք, որ տարածքից են և ինչ նշանակություն ունեն մեզ համար։ Բացի այդ հավելեց, որ ՌԴ-ից երեք ընդունելի առաջարկ է ստացել դելիմիտացիայի գործընթաց իրականացնելու համար և բոլորն էլ ընդունելի են իր համար։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ

-          Պարո՛ն Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ 41 կմ տարած է զիջվել ՀՀ-ից  և շեշտեց, որ փոխարենը մենք էլ տարածքներ ունենք մեր վերահսկողության տակ, որ Արդրբեջանինն է։ Կապ չունի՞, թե որ հատվածից է զիջումը, ի՞նչ ստրատեգիական նշանակություն ունի այն։ Տարածքների փոխանակո՞ւմ է տեղի ունենում։

-          Խնդիրն առաջին հերթին այն է, որ  հայրենիքի այդքան տարածք բռնազավթվել է  և այն տեղի է ունեցել այս իշխանության օրոք։ Խնդրին պետք է նայել ՀՀ սուվերեն տարածքի կորստի, հետո նոր  դրա այլ նշանակության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է փոխանակմանը նշեմ, որ Փաշինյանը փորձում է ընդամանեը արդարացնել իր իշխանության օրոք ՀՀ սուվերեն տարածքների ադրբեջանական բռնազավթումը, խճճել և մոլորեցնել հասարակությանը։  

-          Հակառակորդը գրավում է բարձունքները, հետագա պայքարի տեղ մեզ թողնո՞ւմ է։

-          Համենայնդեպս Արդբեջանը չի հայտարարել, որ դադարեցնում է ռազմական ագրեսիան և հավականությունները, ուստի որևէ մեկը չի կարող բացառել, որ հետագայում նոր ընթացք կունենեա այս գործողությունները։

-          Երբ Փաշինյանն ասում էր, որ ՀՀ-ում տարածքներ կան, որ Ադրբեջանինն են՝ նկատի ուներ անկլավնե՞րը։

-          Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ, բայց Փաշինյանի միակ նպատակն է արդարացնել Ադրբեջանի հավակնությունները և անհարժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծել՝ նոր տարածքների հանձման համար։

-          Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՌԴ-ից դելեմիտացիայի երեք առաջարկ է ստացել և երեքն էլ  ընդունելի է իր համար։ Չեք պատրաստվո՞ւմ պահանջել, որպիսի այդ առաջարկները քննարկվի նաև խորհրդարանում։

-          Առաջարկներից տեղյակ չեմ։ Փաշինյանը փորձում է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե գործընթացը մեր շահերի շրջանակում է։ Եվ այդ «շոկի» գլխավոր նպատակը հենց դա էր։

-          Զուտ տրամաբանելով՝ երբ ներկայացվում է առաջին առաջարկը և այն ընդունելի է լինում, ինչո՞ւ է ներկայացվում, երկրորդը, ապա երրորդը։

-          Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում պետք չէ տրամաբանություն փնտրել։

-          Դուք և Ձեր խմբակցությունը համաձա՞յն եք այս փուլում դելիմիտացիայի գնալ։

-          Կարծում ենք, որ այս պահին Հայաստանի համար բարենպաստ չէ և՛ ադրբեջանական ագրեսիայի առումով,  և՛ առահասարակ ՀՀ-ում առկա այս որակի իշխանության առումնով։