Foto

Լուկաշենկոն Ալիևին ու Փաշինյանին հորդորեց ԱՊՀ-ն չդարձնել մեղադրանքների հարթակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի առցանց ընթացող նիստում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հորդորեց չզբաղվել հարաբերութուններ պարզելով։

«Նիկոլ Վովաևիչ, միանգամայն իրավացի եք` ԱՊՀ -ն առանձին հարցերի քննարկման հարթակ չէ»,– ասաց Բելառուսի նախագահը` արձագանքելով Փաշինյանի ելույթում հնչած նույն դիտարկմանը։–Մենք նման լիազորություններ և գործառույթներ չունենք: Բայց մենք շնորհակալ ենք, որ դուք և Իլհամ Հեյդարովիչը տեղեկացրել եք պետությունների ղեկավարներին ձեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, քանի որ այնտեղ ապրում են մեր ընկերները՝ ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը»։Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Իրանի հետ համատեղ «դեպի Եվրոպա միջազգային թմրաշրջանառություն կազմակերպելու», ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին չհանձնելու, ԼՂ տարածքում «ադրբեջանական հուշարձաններն ու բնակավայրերը ավերելու» մեջ:Ալիևից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԱՊՀ–ն փոխադարձ մեղադրանքների հարթակ չէ, և Հայաստանն իր դիրքորոշումները ներկայացրել է համապատասխան միջազգային կառույցին`ՄԱԿ -ի Հաագայի միջազգային դատարանին:Նրա խոսքով` Հայաստանն այնտեղ է պատրաստվում բարձրաձայնել իր բոլոր մեղադրանքներն ու դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: