Foto

Հայաստան պետության ազգային շահերը և Հայաստանում գործող իշխանությունների շահերը իրարից դիամետրալ տարբերվող շահեր են․ քաղաքագետ

Երեկ հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքային թեման տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն են։ Հանդիպման նպատակների և հնարավոր սպասելիքների շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

-          Պարո՛ն Ղևոնդյան, քաղաքական ի՞նչ իրավիճակ է տարծաշրջանում և ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարները։

-          Տարածաշրջանում գործողություններ են ընթանում, որոնք նոր չեն սկսվել։ Դրանք քաղաքական են, բայց կարող են շուտով տեղափոխվել իրավական հարթություն։ Վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե հայկական կողմին «խաղաղության պայմանագրի» ինչ-որ փաթեթ են ուղարկել, որպեսզի դրա շուրջ կարողանան գալ ինչ-որ համաձայնության կամ, ըստ իրենց ձևակերպման, Արցախյան խնդրի կարգավորումն իր վերջնական փուլում հայտնվի և Ադրբեջանի ու Հայսատանի հարաբերությունները կարգավորվեն։ Այդ խաղաղության փաստաթուղթն իր մեջ տարբեր էլեմենտներ է պարունակում՝ սահմանազատման, սահմանգծման, անկլավների պատկանելության և Արցախի շուրջ ձևավորված նոր ստստուս քվոյի  արձանագրման մասին։ Արցախում ձևավորվել է մի իրավիճակ, երբ կա ռուս- թուրքական մոնիտորինգի խումբ, ընդ որում այստեղ Թուրքիայի ներգրավածությունը մեծ է։ Բացի այդ ակտիվացել է ԵԱՀԿ Մինսի խումբը՝ ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ կոնֆիլիկտը չի լուծվել, քանի որ դեռևս անորոշ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մյուս կողմից Իրանի հույսիսային սահմանների շուրջ տեղի ունեցող պրոցեսները, Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների և  իսրայելական ռազմական ներկայացուցչական ընդգծված ներկայացման համատեքստում ստեղծում և ապահովում է այն փաթեթը, որ կա տարածաշրջանում։

-          Ո՞րն էր Փաշինյան-Պուտին հանդիպման առանցքային հարցը։

-          Ամենակարևոր հարցը կապված է Սյունքի հետագա ճակատագրի և դրա շուրջ նաև տարածաշրջանոմ խաղաղցողների որոշումների հստակեցման և հնարվոր քայլերին անրադարձելու առումով, ինչպես նաև Պուտինն ուզում է հասկանալ Հայասատանի անկանխատեսելի արտաքին քաղաքականության ինչ նոր դրսևորումների իրենք կարող են ականատես լինել։ Ենթադրում եմ, որ քննարկվել են նաև ռուսաց լեզվի կրգավիճակի հետ կապված որոշ հարցեր՝ Հայաստանում դրա դերի և ամրապնդման տեսանկյունից։

-          Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ ի՞նչ էր ուզում հասկանալ Ռուսաստանի ղեկավարը և արդյո՞ք «խաղաղության դարաշրջանի» բացման մասին խոսելը վաղ չէ։

-          Ռուսաստանն այս պրոցեսում սովորական քաղաքական դերակատար չէ։ Ռուսատանն այն երկրին էր, որի ճնշման ներքո, այդ թվում նաև հայկական կողմը գնաց հրադադարի համաձայնության։ Ռուսներն՝ իրենց շահի ընկալմամբ ավելի մեծ կատեգորիաներով են դատողություններ անում, քան Հայաստանը և Ադրբեջանը։ Նրանք տարածաշրջանն են դիտարկում, որպես իրենց կենսական շահի ոլորտ։ Ռուսատանը, ի տարբերություն ԵԱՀԿ Մինսի խմբի մյուս համանախագահ երկրների, այստեղ նաև պատասխանտվության կրող է՝ ցանկանում է, որ զարգացումները լինեն ընկալելի, ըմբռնելի և կարողանան որոշակի խաղաղության պայմաններ ապահովել։ Մյուս կողմից, երբ նայում ենք այն մոտեցումներին, որ որդեգրել է արտաքին քաղաքականության ուղեգիծ ձևակերպող անձնավորությունը, դրանք  ռեալիզմի, պետական շահի, ազգային անվտանգության ապահովման ձևակերպուների հետ որևէ աղերս չունեն։ Դրանք ավելի շատ պատվողականության, 2-րդ, 3-րդ երկրներին զիջումներ անելու դրսևորումներ՝ այդ թվում, եթե դրանք քո սեփական շահերի շրջանակներում զիջումներ անելու փիլիսոփայությամբ են դրսևորվում՝ հանգեցնում են նրան, որ դու միջազգային իրավունքի սյուբեկտից վերածվում ես օբեկտի։ Պետք է նշել՝ Ալիևը, որ պատերազմի ընթացքում բավականին մեծ ռազմատեխնիկական կորուստ է ունեցել, շատ ինտենսիվորեն զինվում է հենց այս պահին։ Էրդողանը սպառնում է Հայաստանին և Հայաստանն է, որ սպառնալիքների և նախապատերազմական պատրաստվածությունների ներքո խոսում է ինչ-որ խաղաղության, սահմանների բացման, կոմունիկացաիաների, ազատ մուտքի, ելքի մասին։  Սա մի կողմից անհեռատես և պետության անվտանգությունը սպասռնալիքի տակ դնող քաղաքական մոտեցում, է, իսկ մյուս կողմից՝ խաղաղություն մուրալու վարք, որը, ի դեպ, միջազգային հարաբերությունների համակարգում որևէ դրական անդրադարձի չի հանգենցնի։ Եթե մենք մոնիթորինգի ենք ենթարկում վրջին 4 տարիների արտաքին քաղաքականությունը և բանակաքանդման պրոցեսը, ակնհայտ երևում է, որ Հայաստանի գործող պետական էլիտան ամենևին չի առաջնորդվում հայկական ընկալմամբ, այլ հավանաբար շարժվում է այլ դրադապատճառներով և մղումներով։

-          Ի՞նչի պետք է հասնի Հայաստանի ղեկավարը բանակցությունների այս փուլում, որ կարողանանք ասել՝ հաջողել է։

-          Հայաստան պետության ազգային շահերը և Հայաստանում գործող իշխանությունների շահերը իրարից դիամետրալ տարբերվող շահեր են։ Եղել են իրավիճակներ, երբ անգամ մեր գործընկերները շատ ավելի շահագրգիռ են եղել մեր տարածքային ամբողջականության պահպանման և դիվանագիտական բանակցային օրակարգերում, շատ ավելի շատ ջանք են գործադրել, որպիսի Հայաստան պետության շահը պաշտպանվի՝ ի տարբերություն Հայաստանի գործող իշխանության։ Մի օրինակ բերեմ՝ Իրանը հայտարարեց, որ եթե անգամ Հայաստանը նպատակադրում չունենա ապահովելու Սյունիքի անվտանգությունը՝ իրենք, առնվազն իրենց համար, դա կանեն, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրեենց համար «կարմիր գիծ է»։  Եթե օտարերկրյա պետությունից նման հայտարարություն են անում, առնվազն, սրան պետք է գնահատական տրվի իրավական մակարդակում։