Foto

Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի հանդիպումը

Հոկտեմբերի 12-ին ֆիննական Տամպերե քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի Ֆինլանդիա Մ-21 – Ավստրիա Մ-21 հանդիպումը։

Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից՝ հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը։