Foto

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը: Հայտնում է  ՀՖՖ-ն։
Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ:
Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո»
ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս»
Հոկտեմբերի 10-ին կկայանան հետևյալ հանդիպումները.
«Լոգիկոն» – «Երևան» ՖԱ 13:00
«Ալաշկերտ» ֆզ – «Ֆալկոնս» ֆզ 16:30
Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկանան կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: