Foto

Հազար եմ ասել․ Անուշ Ավակյանը հալ ու մաշ է արել փեսացուին․ (լուսանկարներ և տեսանյութ)

«Հազար եմ ասել» երգչուհի Անուշ Ավակյանը նոր երգ է ներկայացրել ֆոլկ ժանրում։

undefined

Գունեղ ու ռիթմիկ  տեսահոլովակ, որն ուղիղ բնութագրում է, թե  ինչպես են հայ կանայք հալ ու մաշ անում իրենց փեսացուներին։

 «Երգն ամբողջությամբ ստացվել է ընկերներիս շնորհիվ, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին։ Խոսքերը, երաժշտությունը, ձայնագրությունը, բոլորը ընկերներիս հետ համագործակցության արդյունք է, իսկ ահա տեսահոլովակի միտքն ամբողջությամբ իմն է»,-ասաց երգչուհին։

undefined

Չնայած տեսահոլովակի նկարահանման համար Անուշն ունեցել է ընդամենը 4 օր, երգչուհին  ամեն  բան հասցրել է․ սովորել է պարային շարժումները, գտել հագուստն ու մնաած ամեն ինչը, ինչը նախատեսվել է սցենարով։

undefined

Երգչուհին Vesti.am-ի  հետ նախորդ հարցազրույցում նշել էր, որ նոր ալբոմ է պատրաստվում ներկայացնել իր հանդիսատեսին: «Հազար եմ ասել»-ը այդ ալբոմի առաջին երգն է։

2019 թվականից  Անուշ Ավակյանը համագործակցում է  հայ-ամերիկյան պրոդյուսեական  «Global Art» ընկերության հետ և այս տարիների ընթացքում  երգչուհին հասցրել է տարբեր  թեմաներով և  տարբեր  ժանրերում երգեր  և տեսահոլովակներ թողարկել, սակայն նրա խսքով՝ իր երգացանկում հիմնականում տեղ են գտնելու հայրենասիրական ու ժողովրդական երգերը։

undefined

Առաջիկա ծրագրերի մասին փակագծերը երգչուհին չբացեց, միայն նշեց որ  մինչև տարվա վերջ իր  լսարանին ևս մեկ երգ կներկայացնի։

undefined

«Ինչպես միշտ եմ նշել, հայ ազգը ուժեղ է իր գենետիկայով։ Մենք պիտ ու պարտավոր ենք շարունակել ապրել, ու հզորանալ, իսկ ամուսնությունները, նոր ընտանիքները հզոր Հայաստանի գրավականն են։ Թող  ուրախ առիթները շատ լինեն, և ստեղծագործ մարդիկ միայն դրական, ժպիտ ու թեթևություն փոխանցող աշխատանքների հեղինակ դառնան»,-շեշտեց Անուշ Ավակյանը։