Foto

Գևորգ Ղարիբյանը հաղթեց ամերիկացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը:

Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8-4 հաշվով հաղթեց ամերիկացի Դալտոն Ռոբերտսին: Այսպիսով՝ Գևորգը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Մեհրդատ Մարդանիի հետ: