Foto

Գեղամ Թորգոմյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար

Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին իսկ գոտեմարտում նրան հաղթած թուրք ըմբիշ Բուրհան Ակբուդակը հասել է եզրափակիչ, այսպիսով` Թորգոմյանին պայքարը շարունակելու հնարավորություն տալով:
Վաղը Թորգոմյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի հունգարացի Լասլո Սաբոյի հետ, հաղթանակի դեպքում կմրցի ամերիկացի Բեջամին Պրովիսորի հետ: Եթե կարողանա նաև նրան հաղթել, ապա կգոտեմարտի բրոնզի համար իրանցի ըմբիշ Փեջման Սուլթանմուրադ Փոշտամի հետ: