Foto

Նորայր Հախոյանը փայլուն հաղթանակ է տանում և դուրս գալիս Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 55 կգ քաշային Նորայր Հախոյանը: Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային ըմբիշը նախ 6-1 հաշվով հաղթել էր գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիդտին և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այստեղ արդեն Հախոյանը բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվավ ժամանակից շուտ հաղթել է ամերիկացի Մաքս Էմիլիանո Նոուրիին, որն իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել էր իրանցի ըմբիշի:
Այսպիսով Նորայր Հախոյանը դուրս է եկել 1/2 կիսաեզրափակիչ որտեղ կմրցի ռուսաստանցի Էմին Սեֆերշաևի հետ: