Foto

Ո՞ւմ է Իոաննիսյանը մեղադրում Շուշիի մշակույթի տանը սպանված ոստիկանների և տիրող «բարդակի»համար

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր Շուշիի մշակույթի տան անկման և ոստիակությունում տիրող «բարդակ» իրավիճակի մասին։ Իոաննիսյանը ապօրինի հրաման տալու մեջ մեղադրել էր ոստիակնության գնդապետ Տիգրան Կարապետյանին։ Vesti.amթեմային ծավալունանդրադարձ էր կատարել։ Տիգրան Կարապետյանն նշել էր, որ Իոնննիսյանի պատմածները միայն մի քանի դրվագներով են համապատասխանում իրականությանը։ Իոաննիսյանի պնդմամբ էլ ոստիկանության գնդապետը չգիտի, որ պատերազմական իրավիճակում չի կարելի 500 հոգու մի տեղ կուտակել։ Դանիել Իոաննիսյանը խոսում է 44 ամյա գնդապետի մասին, ով ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
Եղել է  Երևան քաղաքի ՆԳ վարչության Շահումյանի ՆԳ բաժնի պահպանության բաժանմունքի միլիցիայի վաշտի միլիցիոներ,
Երևանի մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
Շենգավիթի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր, ոստիկանության տրանսպորտային վարչության կայարանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, Լոռու մարզային վարչության պետ,

ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմիցս խրախուսվել է:
Այս կենսագրությունն ունեցող մարդը կարո՞ղ էր չիմանալ պատերազմական իրավիճակում, ամենապարզ կանոնի մասին՝ մի տեղում կուտակվել չի կարելի։ Բայց օրինակ դրա մասին իմանար, զինվորական ծառայություն չանցած, որևէ սպայական պատրաստավածություն չանցած Դանիել Իոաննիսյանը։ Չնայած հասարակությունում բոլորը գիտեն, որ Իոաննիսյանը «ամեն ինչի մասնագետ է»։

Հեղինակ: Anna Avetisyan