Foto

Շուշիի մշակույթի տան առեղծվածը. ի՞նչ զարգացումներ կլինեն

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը 44 օրյա պատերազմից  շուրջ 1 տարի անց պատմել է Շուշիի Մշակույթի տան հռիթիռակոծության, ոստիակնների զոհվելու և վիրավորվելու  մասին։ Բացի այդ մեղավորների անուններ է հնչեցրել և հայտարարել «ոստիկանությունում տիրող հանցավոր բարդակի ու ոչ կոմպիտենտության մասին»։
«Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ։․․․ Վերջինիս  հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում):
Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել:
Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի՝ անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ:
Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում»,- գրել է Իոաննիսյանը:

Իոաննիսյանի գրառումից տեղեկանում ենք, որ դեպքից րոպեներ անց Արման Բաբաջանյանի հետ շտապել են օգնության և ականատես են եղել «բարդակային» մյուս դրվագին․ «Տեղական բնակչության հետ խոսելով՝ գտնում ենք հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած տավուշեցի ու լոռեցի ոստիկանների խմբերի: Մեջները կային վիրավորներ, որոնց դեռ որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերել: Խմբերը չգիտեին իրար մասին, չգիտեին, թե ով ու որտեղ է իրենց հրամանատարը»:

Արման Բաբաջանյանը Vesti.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Շուշիում է եղել օգնություն տեղափոխելու նպատակով․ «Իոննիսյանին հանդիպել  եմ Շուշիում։ Ինքն ինչ-որ բաներ էր նկարում, եթե չեմ սխալվում, ինչ-որ հետաքննության համար, ես էլ օգնություն է փոխանցում։ Հրթիռակոծության մասին իմանալուն պես միմյանից անկախ շատապել ենք օգնության»։ Այսինքն, Բաբաջանյանը հերքում է Իոաննիսյանի այն խոսքերը, թե միասին են գնացել դեպքի վայր: «Սարսափելի տեսարան էր,- շարունակեց պատմել Բաբաջանյանը,- զոհեր կային և մեծ թվով վիրավորներ, օգնել ենք, վիրավորներին տեղափոխել ենք ապաստարաններ։ Շուշեցիները փորձում էին օգնություն ցույց տալ սեփական միջոցներով։ Մշակույթի տանն էր տեղակայված նաև Շուշիի զինվորական հաշվառման կետը: Կարծում եմ, ոստիկաններին բերել էին հաշվառելու և հետո տեղափոխելու, բայց վստահ չեմ։ Շուշեցիները պատմում էին, որ ոստիկանները իրենց էին մոտենում, հասցեներ հարցնում, ներս ու դուրս էին անում, հեռախոսով խոսում, մի խոսքով բնակիչերը կարծում էին, որ սրա մեջ դավադրություն կար կամ էլ գուցե կուտակումից ու անդադար զանգերից հնարավոր է եղել որսալ տեղը և մեկ հրթիռով այդ քանակի կորուստ պատճառել։ Շուշեցիներն ասում էին, որ երբ Արցախի ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը եկել է, զինվորներին հավաքել են, որ լսեն հրամանատարի մարտակոչը և ցուցումներն ու նոր գնան դիրքեր։ Համազգեստի լինել-չլինելու տարաձայնության մասին ես տեղյակ չեմ։ Բայց երբ ոստիակններին հարցրել եմ, թե ինչո՞ւ կանաչ հոգուստով չեն, նրանք պատասխան չեն տվել»։
Իոաննիսյանը պատմում է․ «Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել․․․Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ՝ չհավատացինք մեր աչքերին: Եվ նույնիսկ այդպես կազմված ցուցակում չկային իմ ու Բաբաջանյան Արմանի կողմից հայտնաբերված փրկված ոստիկաններից որոշները»:

Արման Բաբաջանյանն ասում է, որ զանգահարել է այդ ժամանակվա ոստիկանապետին․ «Նա այդ ժամանակ վարակված էր կորոնավիրուսով, բայց ես նրան խնդրեցի օգնական ուժեր ուղարկել, քանի որ դրա կարիքը կար՝ սարսափելի ծանր վիրավորումներով ոստիկաններ մնացել էին առանց լուրջ բժշկական օգնության։  Եվ երբ նրանք եկան, ես եմ ապասատարանների տեղեը ցույց տվել իրենց, ասել թե՞ որտեղ քանի ոստիական կա, որոշներն էլ փախել էին անտառներ։ Միասին գնացինք Շուշիի ոստիակնության բաժին, իրապես անկազմակերպ վիճակ էր, փորձում էին զանգել, հասկանալ, թե ովքեր էին եկած ոստիկանները, քանիսն են զոհհվել, վիրավորվել կամ անհետ կորել»։

Vesti.am-ի բոլոր հարցերին, հնարավոր նկարագրություններին ի պատասխան Բաբաջանյանը ոչ մի կերպ չհիշեց Տիգրան Կարապետյանին, որն, ըստ Իոաննիսյանի՝  տեղափոխված ոստիկանների հրամանատարն էր և արձակել էր ապօրինի հրաման։ Փոխարենն ասաց, որ իր կարծիքով, երբ ոստիակնները հասել են Արցախ, նրանց հրամատարը պետք է լիներ պաշտպանության բանակը։

«․․․ 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման, որի արդյունքում հնարավոր դարձավ բալիստիկ հրթիռի հարվածով 27 ոստիկան սպանել ու մնացածին դեմորալիզացնել:»,- նշել է Իոաննիսյանն ու հավելել, որ հանցագործության մասին հաղորդում է պատրաստվում ներկայացնել ոստիկանություն։

Vesti.am-ը զրուցեց նաև Դանիել Իոաննիսյանի հետ, ով վստահեցրեց, որ գրառմամբ հայտնել է իր ողջ ունենցած տեղեկաատվությունը և հավելեց, որ խնդիրը համակարգային է, ոստիկաններին չեն սովորեցրել, որ չի կարելի, 500 անձի մի տեղ կուտակել։

-Կարծում եք, ոստիականության բարձրաստիճան սպան չգիտի՞ այդ պարզ կանոնի մասին։

-Ո՛չ, չգիտի, ոստիակններին ակադեմիայում, նոր կոչում տալիս կամ աշխատակարգային որևէ իրավիճակում դա չեն սովորեցնում։ Տիգրան Կարապետյանի փոխարեն կարող էր լինել ցանկացածը, նա ևս պատրաստ չէր լինի։
- Ինչո՞ւ եք այս մասին բարձարաձայնում և հաղորդում ներկայացնում դեպքից շուրջ 1 տարի անց։ Չէ որ այդ դրվագով ունեցել ենք 27 զոհ, բազմաթիվ վիրավորներ և Ձեր պնդմամբ 500 հոգեբանորեն ոչ մարտունակ ուժ։

- Իհարկե ընդունում եմ իմ մեղքը։ Ուղղակի պատերազմից հետո իրար շատ դեպքեր հաջորդեցին, միշտ մտածում էի, որ հիմա սա էլ կվերջացնեմ և կանդրադառնամ դրան։ Ինչո՞ւ հիմա, քանի որ օրերս ոստիականությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ տեսա մի մարդու, ով այդպես խոսելու իրավասություն չուներ և որոշեցի ես խոսել դրա մասին։ Ընդունում եմ, որ պետք է ավելի վաղ ասած լինեի։ Բայց այդ դեպքին այլ մարդիկ էլ էին ներկա և կարծում եմ, իրենք ևս կարող էին բարձրաձայնել։ Այուամենայնիվ հաղորդումն արդեն պատրաստ է մի հատ էլ նայեմ և արդեն կուղարկեմ։
- Ո՞ր բարձարաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը։

- Ես չեմ ասի, թող քննությունը պարզի։

«Ինչո՞ւ խոսել 1 տարի անց»։ Հարցն ուղղել ենք նաև Արման Բաբաջանյանին։

-         Ես չեմ կարծում, որ պետք է գայի և դրա մասին հաղորդում տայի, ես դավաճանության  բազում դեպքերի եմ ականատես եղել՝ դիրքը լքել, թողնել, փախչել և այլն։ Բոլորը գիտերին, որ ես Շուշիում եմ եղել և եթե քննչական մարմինը ցանկանար ինձնից որևէ բան իմանալ, ապա կկանչեր։ Հիմա էլ, երբ պարոն Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել  և քննչական մարմնից հրավեր լինի, իհարկե ունեցածս ողջ տեղեկություններով կկիսվեմ։ Իոաննիսյանի հաղորդում ներկայցնելն, իհարկե, դատապարտելի չէ, բայց ես՝ ինքս դրա կարիքը չեմ տեսել։

Vesti.am-ին հաջողվեց կապ հաստատել նաև Ոստիկանության Արագածոտնի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի, ով ասաց, որ Իոաննիսյանի գրառումն իրականությանը համապատասխանում է միայն մասնակի դրավագներով և վերջ։  Մեղադրանքների վերաբերյալ որևէ առանձին մեկնաբանություն չտվեց․ «Ես սպա եմ և ուսադիրներ եմ կրում, երբ լինի հաղորդումը համապատասխան բացատրություններ կատմ, բայց հրապարակավ, որևէ բան չեմ ասի՝ դրանք մեծամասամբ ծառայողական գաղտնիք են պարունակում»։

Տիգրան Կարապետյանի պատասխանը Դանիել Իոաննիսյանը մեկանբանեց այսպես․ «Վստահ եմ գրածիս ճշմարացիության մեջ։ Դեպքին միայն ես չեմ ականատես եղել, այնտեղ էր նաև ոստիկանության պետի տեղակալներից մեկը, ով տեսել է նրարագրածս բարդակը»։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չմեկնաբանեց Իոաննիսյաննի նշած ոստիկանությունում տիրող «բարդակի», հանցավոր հրամանի և ամենապարզ կանոններին չտիրապետելու մեղադրանքները. «Ես պարոն Իոաննիսյանի գրառումները չեմ մեկնաբանում: Նա նաև գրել էր, որ դրան իրավական գնահատական է տալու, այնպես որ, թող քննությունը պարզի բոլոր հանգամանքները»,- ասաց Ահարոնյանը:

Հեղինակ: Anna Avetisyan