Foto

Եթե հանձնում ենք օկուպացված տարածքների քարտեզները՝ նշանակում է ընդունում ենք, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են․ փորձաագետ

Նախատեսվում է Ալիև- Փաշինյան երկկողմ հանդիպում։ Հնարավոր քննարկվելիք հարցերի և հանդիպման սպասելիքների մասին Vesti.am-ը խոսել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։

-         Պարո՛ն  Համբարձումյան, հանդիպմանն ի՞նչ են քննարկելու երկու կողմերը։

-         Կարծում եմ օրակարգում միջանցի հարցն է։ Հավանաբար դրան էին նախապատրաստում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի կոմունիկացիաների և ապաշրաջափակման մասին հայտարարությունները ։ Գրիգորյանը նաև ասաց միջանցք բառը։ Կարծում եմ ստորագրվելու է համաձայնագիր, որով Ադրբեջանի հանրապետությունը կստանա միջանցք և մտավախություն ունեմ, որ հնարավոր է հակառակորդը  ստանան նաև անկլավները։ Եթե միջանցք տրվի, դա նշաբակում է, որ այդ տարածքը համարվելու է Ադրբեջանի հանրապետության սուվեն  տարածք և այդ կերպ հայկական կողմը կկտրեն Իրանի հետ տարածքից։  Սա կարող է նաև երրորդ համաշխարահային պատերազմի սկիզբը լինել, քանի որ Իրանը դեմ է միջանցքի տարամադրմանը։ Եթե Իրանը չլինի, Թուրքան տարածաշրջանում ավելի մեծ դեր կունենա, իսկ Արդբեջանն ու Թուրքան մեկ մարմին են: Еթե Ադրբեջանը ստանա այդ ճանապարհы, ապա Թուրքիան Իրանի համար լուրջ խնդիրներ կստեծի, թեկուզ միայն Հայաստանը Իրանից կտրելով։

Հայաստանում  կա նաև ռուսական 102-րդ ռազմաբազան, որը պետք է անընդհատ սնուցվի, զենք, հանդերձանք մատակարարվի։ Հաշվի առնելով Ռուսաստան-Վրաստան լարված փոխարաբերությունները, դրանք Հայաստան են հասնում Իրանի հետ սահմանով։ Սա միայն  հայ-ադրբեջանական հարաբ երությունների խնդիրը չէ, արդեն տևական ժամանակ է Իրանը առանց ենթատեքստի հայտարարում է, որ դեմ է միջանցքի տրամադրմանը։ Եթե ՀՀ-ն սոտորագրի, դա կարող է տարածաշրջանը կանգնեցնել ապոկալիպսիսի առաջ։

-         Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատարաստ է իր հետ տանել ականապատ տարածքների բոլոր քարտեզները և փոխարենը հորդորեց Ալիևին իր հետ բերել մեր բոլոր ռազմագերիներին։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Արցախում և ՀՀ-ում կա օկուպացված տարածք և ռազմական գաղտնիք քարտեզը հանձնում է թշնամուն, ինչ կարելի է ենթադրել՝ ըդունո՞ւմ ենք այդ տարածքները, որպես Ադրբեջանի սուվերեն տարածք, թե՞ ոչ։

-         Ես մտավախություն ունեմ, որ քարտեզները հանձնելուց հետո այդ տարածքները կհամարվեն ոչ հայկական։ Եթե օկուպացված տարածքի քարտեզ է հանձնվում, նշանակում է, որ պետությունը ընդունում է, որ դա Ադրբեջանի տարածքն է և ըստ էության մենք հրաժարվում ենք այդ տարածքներից։ Եթե Հայաստանը ունենար պլաններ Շուշին ետ բերելու, ապա դրանք ռազմավարական լուրջ նշանակություն կունենային, քարտեզներն այդտեղ գերկարևոր դեր կունենային։ 

Հեղինակ: Anna Avetisyan