Foto

Քարտեզների փոխանցումն առևտուր է․ Թևան Պողոսյան

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն։ Պատրաստակամ են երկու կողմերն էլ։ Բանակցային հնարավոր  հարցերի, մեսիջների և սպասելիքների մասին Vesti.am –ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

-          Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել ի՞նչ սպասել և ակնկալել հանդիպումից։

-          Կողմերից մեկն ասելու է խաղաղություն, իսկ մյուսն ասելու է խաղաղության գինը։ Միջանցքը կտաս՝ խաղաղության դարաշրջանը կստանաս, բոլոր քարտեզները կտաս՝ կնայենք կտեսներնք գերիներին տա՞նք, թե՞ ոչ։ Իսկ Ալիևի տիկնոջ ու Էրդողանի խոսակցությունը հիշո՞ւմ եք՝ քիչ-քիչ տվեք։ Ե՞րբ ենք հույս ունենում, որ բանակացողներն ինչ-որ բանի կհասնեն, երբ քո բանակցային կողմը պարտված չէ: Իսկ մեր կողմի բանակցողը պարտված է։ Ժամանակին, երբ մենք ունենինք հաղթած բանակցողներ, Ադրբեջանը նույնիսկ այդ ժամանակ չգնաց զիջումների, 26 տարի շարունակ։ Մեր կողմը պարտված է նաև հոգեբանորեն, քանի որ չի ասում՝ հիմա կուժեղանամ, կգամ ետ կվերցնեմ, այլ ասում է՝ գնանք խաղաղության։

-          Բանակցային գործընթացում կա «բանակցային դիրք» հասկացությունը։ Մենք թողե՞լ ենք այն աստիճանը, որ խոսենք և պահանջ ներկայացնեք, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ։

-          Երբ խոսնեն Արցախի կարգավիճակից, առաջին հարցը, որ բարձրացվելու է այն է՝ իսկ դուք ինչո՞ւ չեք ընդունել Արցախի ակնախությունը։ Ադրբեջանը հենց երեսներին ասում է, որ չկա կարգավիճակ, մենք ոչ մի բան չենք ընդունում։ Իսկ մենք ի՞նչ ենք ասել՝ ինքնորոշման իրավունք։ Հիմա Ալիևն ասում է, եթե մի ժամանակ պատրաստ էինք ինչ-որ բաներ լսելու, ապա հիմա, կներեք, բայց ինքնավարության թեմայով ոչինչ չենք լսելու: Իսկ դրանից հետո ես չեմ լսել, որ հայկակակն կողմ ասի, դե որ այդպես է մենք էլ ճանաչում ենք Արցախի անկախությունը։ Եթե նայենք Աբխազիայի և Կոսովայի օրինակով, ապա կտեսնեք, որ եղել է երկիր, որը ճանաչել է և չի ասել գնացեք մտեք բանակացայի սենյակ և բանակցեք։  Հայաստանը միչև կարգավիճակի վերաբերյալ իր մոտեցումը բարձրաձայն չասի, գործողություններ չանի, այդ բանակցային սեղանի շուրջ ի՞նչ է խոսելու։

-          Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատարաստ է իր հետ տանել ականապատ տարածքների բոլոր քարտեզները և փոխարենը հորդորեց Ալիևին իր հետ բերել մեր բոլոր ռազմագերիներին։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Արցախում և ՀՀ-ում կա օկուպացված տարածք և ռազմական գաղտնիքը հանձնում է թշնամուն, ի՞նչ կարելի է ենթադրել՝ ընդունո՞ւմ ենք այդ տարածքները որպես Ադրբեջանի սուվերեն տարածք, թե՞ ոչ։

-           Իսկ որո՞նք են օկուպացված տարածքները։ Ես լսել եմ դեօկուպացիա, լսել եմ, որ ասել են օկուպացիայի հարց կա, բայց չի հստակեցված, թե որ տարծքներն են համարավում օկուպացված։ Ես կհասկանայի, եթե ՀՀ-ն օգներ, որ Արցախի ԱԺ-ն ընդուներ Ադրբեջանի օկուպացիայի մասին օրենք և այնտեղ հստակեցվեր, թե ինչն են համարում օկուպացված։  Հիմա Արցախի, որ մասն են համարվում օկուպացված՝ դժբախտ և դժգույն քաղա՞քն էլ է ներառված։

-          Այնուամենայնիվ օկուպացված շրջաններ կան, դրանց քարտեզների հանձնումը ի՞նչ է ենթադրում։

-          Սա առաջին հերթին առևտուր է։ Փաշինյանն ասել է, ես սա տալիս եմ հանուն ինչ-որ մի բանի՝ քարտեզները կտանեմ, թող ինքն էլ գերիներին բերի։  Ես ավելի հակված եմ, որ գերիների հարցում Ալիևը հետևելու է Էրդողանի  տիկնոջ խորհրդին, այլ ոչ թե Նիկոլի Փաշինյանի ասածին։ Գերիները պետք է հանձնվեին և վերդարձվեին նոյեմբերի 9-ի համաձայնությամբ: Ադրբեջանը դա չի արել և ավելի շատ  բան է ուզում։ Հիմա չգիտեմ գերների անունն ավելի շատ Փաշինյանն է շահարկում, թե՞ ով։ Հիմա էլ ասում է բոլոր շրջանների քարտեզները։ Երկու շրջանինը արդեն տրվել է, դրանց դիմաց ընդհամենը 15 գերի են տվել են։ Եթե այդ քարտեզները չտրվեին՝ տեխնիկական հաշվարկներով Ադրբեջանը դրա վրա պետք է ծախսեր 10 տարի և 200 մլն դոլլար: Իսկ մնացածով ի՞նչ են տալու։ Եթե գնալու է հանդիպման թող գնա ու հարցնի նոյեմբերի 9-ի պարտավորությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ։ Նախ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած էին, դե թող հետ պահանջի, հետո ինչ, որ ձեռք բերվեց ինչ-որ բանավոր համաձայնություններ։

Հեղինակ: Anna Avetisyan