Foto

Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից դեպի Երևան

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով: Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: