Foto

Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Возможно, это изображение (9 человек и люди стоят)