Foto

Հայաստանը կարող է միշտ հույսը դնել Ֆրանսիայի լիակատար աջակցության վրա. Վալերի Բուայե

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանի Անկախության օրը չմոռանանք այն կապերի մասին, որոնք միավորում են մեր երկու երկրները:

Ավելի քան 2000 տարվա մշակույթով և հզոր ինքնությամբ հարուստ Հայաստանը Ֆրանսիայի կողքին պայքարեց մեր ազատությունների համար:

Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:

Անկախության այս օրը Հայաստանը դեռ կանգնած է հազարավոր երիտասարդների կորստի, հայ բանտարկյալների ընտանիքների և հազարավոր վիրավորների անորոշության առջև:

Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսիացի ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է: Հուսով եմ, որ նա կարող է միշտ հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա»,- գրել է նա: