Foto

Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մերձավորության վրա․ Վլադիմիր Պուտին

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Պուտինն իր ուղերձներում նշել է, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատված տարբեր ոլորտներում, կառուցողական գործակցություն՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մերձավորության վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- նշել է Ռուսաստանի նախագահը։